Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին, թիկնազորը հսկել է, որ միջոցառումից ոչ մի ապացույց չհայտնվի համացանցում

3

Մեր տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին կայացել է Իջեւանի քաղաքապետ Հայկ Ղալումյանի դստեր հարսանիքը, գաղտնիության պայմաններում․ գրում է hraparak.am-ը։

Խնջույքի բոլոր մասնակիցներին արգելված է եղել հարսանիքի մասին հիշատակող որևէ գրառում կամ լուսանկար հրապարակել։

Միջոցառմանը մասնակցած մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցել է հարսանիքին, ուղղակի թիկնազորն ուշի ուշով հետևել է հյուրերին, վերահսկել է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում անցկացված միջոցառումից որևէ ապացույց չհայտնվի համացանցում։

Նորապսակները ևս որևէ լուսանկար չեն հրապարակել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։