Նիկոլ Փաշինյանը չի մեկնաբանելու Սերժ Սարգսյանի հարցազրույցը. Մանե Գեւորգյան

«Վարչապետը որեիցէ մեկի հարցազրույցը մեկնաբանելու ոչ կարիք, ոչ անհրաժեշտություն չի տեսնում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը, պատասխանելով մեր հարցին, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արդյո՞ք արձագանքել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի՝ Armnews հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո հրապարակում եղավ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը իշխանական ԶԼՄ-ներից մեկին պատրաստվում է հարցազրույց տալ։

«Եթե որեւէ հարցազրույց լինի, ապա այդ հարցազրույցին դուք կարող եք ծանոթանալ որեւէ մեկ հեռուստաալիքի, կամ օնլայն հարթակում», -ասաց խոսնակը, հավելելով, որ քանի դեռ որեւէ հարցազրույց պլանավորված չէ, չի կարող ասել երբ է այն պլանավորվում եւ ինչ թեմաներով։ Ըստ Գեւորգյանի իրենք չեն որոշում հարցազրույցի թեման։