17 Մայիսի, 2020
168.amը գրում է․ «Երբ ապրիլի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աշխատասենյակում նստած զանգահարում էր ՀՀ այն քաղաքացիներին, որոնց հոսանքը կամ գազն անջատել էին վարձը չվճարելու պատճառով, բաժանորդներից մեկի հետ խոսելու ընթացքում վարչապետն ուղիղ եթերում ասաց, որ կհանձնարարի, որ իր անձնական ֆոնդից քաղաքացու վարձը վճարեն։168.am-ը Կառավարությունից փորձել է ճշտել՝ վարչապետի ֆոնդից ընդհանուր ՀՀ քանի՞ քաղաքացու կոմունալ ծառայությունների համար է վճարվել։

Ի պատասխան մեր հարցադրման՝ Կառավարությունից տեղեկացնում են.

Ani Product
Ani Product

«Վարչապետի ֆոնդից փոխանցվել է 4 քաղաքացու կոմունալ ծառայությունների վճարը՝ 348.000 դրամ գումարին համարժեք»։

Պարզ մաթեմատիկական հաշվարկ անելու դեպքում, եթե 348.000 դրամը բաժանում ենք 4-ի, ստանում ենք 87.000. ստացվում է՝ վարչապետի ֆոնդից վճարվել է 4 այնպիսի քաղաքացու կոմունալ ծախս, որոնք օգտագործել են 87.000 դրամի լույս և գազ, իսկ հաշվի առնելով վարչապետի՝ Ազգային ժողովում հնչեցրած միտքը, որ, եթե մարդը փետրվարին 40 հազար դրամից ավելի գազ ու 25 հազար դրամից ավելի հոսանք է ծախսել, դա արդեն օլիգարխիայի կատեգորիա է, կարելի է եզրակացնել, որ Փաշինյանի ֆոնդից վճարվել է 4 օլիգարխի լույսի ու գազի վարձ։

Կիսվեք նյութով՝

Լրահոս