14 Մարտի, 2017

Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Արմավիրի մարզում էր։ «ՉԻ» տեղեկություններով` նա հրահանգել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին մինչեւ մարտի 15-ը աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել։ Հիշեցնենք, որ վերջինս ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի խնամին է եւ ՎՊ արդեն նախկին նախագահ Իշխան Զաքարյանի սանիկը։

Ani Product

Շաբաթ օրը Նահապետ Գեւորգյանն ու Ռուբեն Խլղաթյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հեռացել են՝ առանց սպասելու, որ այն ավարտվի։

Ani Product

Հիշեցնենք, որ Նովոն եւ իր որդին մշտապես հայտնվել են սկանդալային միջադեպերի կիզակետում, ինչի համար նախընտրական այս ժամանակաշրջանում զգուշացվել են Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի կողմից։ Եվ այնուամենայնիվ, եթե Գեւորգյանին սատարող Ռուբեն Խլղաթյանը ազատվի Արմավիրի քաղաքապետի պաշտոնից, ապա սա մեծ հարված կլինի ՀՀԿ ռեյտինգային թեկնածուի համար։ Քաղաքապետն ահագին բան էր արել այս թեկնածուի համար՝ թույլատրելով նրան ողողել քաղաքն իր մեծադիր պաստառներով։  Քչերն են նկատել, որ ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանի` Արմավիր այցելության պահին քաղաքի Կարմիր ակումբի վրա տեղադրված էին Նահապետ Գեւորգյանի մեծադիր լուսանկարները, իսկ վարչապետը ելույթ էր ունենում այդ լուսանկարների ֆոնին։  Թե ինչո՞ւ էին գեներալների մարզում միայն Նահապետ Գեւորգյանի լուսանկարները եւ ի՞նչ շահեց համապատասխան ֆոնից վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դժվար է ասել։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Պետք է նշել միայն, որ հանրահայտ Նովոն այն կադրերից է, որոնք սիրում են իրենց ուզածին հասնել ուրիշներին տեռորի ենթարկելու գնով։ Այսօր էլ նա ու նրա որդին պատրաստ են ահաբեկել մրցակիցների կողմնակիցներին, միայն թե հասցնեն ֆիքսել այլ թեկնածուների շտաբներ ելումուտ անողներին։ Քաղաքում բոլորը գիտեն այս մոտեցման մասին, ուստի հնարավորինս աննկատ են իրենց համակրանքը ի ցույց դնում այս կամ այն կուսակցության կամ թեկնածուի օգտին։

Վերադառնալով առայժմ գործող քաղաքապետ Խլղաթյանին՝ փաստենք, որ նա՝ որպես քաղաքապետ, այնքան էլ չի գոհացնում մարզպետ Ղահրամանյանին։ Նրանց ջրերն, այսպես ասած, մի առվով չեն հոսում։ Հիշեցնենք՝ երկու պաշտոնյաների հարաբերությունները սրվեցին հատկապես նախորդ համապետական ընտրությունների ժամանակ, երբ Արմավիր քաղաքում, ի հեճուկս մարզպետի ՀՀԿ-ամետ ջանքերի, սակավ ձայներ գրանցվեցին։ Ընտրություններից հետո քաղաքապետ Խլղաթյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, ինչը, իշխանության վերին օղակներում երկար-բարակ քննարկվելուց հետո, մերժվեց։ 

 

 

Լրահոս