28 Հունվարի, 2017

«Ժողովուրդ» թերթը գչում է. «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անցկացված ստուգումների արդյունքում ուշագրավ խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես այս հիվանդանոցի տնօրեն Սաշիկ Խաչատրյանն իրեն շուրջ 1.5 մլն դրամ աշխատավարձ է նշանակել: Նաեւ խախտումներ են հայտնաբերվել գնումների գործընթացում:

Ani Product

Հատկանշական է այն հանգամանքը, որ այս խախտումները բացահայտվել են այն բանից հետո, երբ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի հրամանով բժշկական կենտրոնում ստուգումներ են սկսվել:

Ani Product

Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ այս ստուգումներն ունեն մեկ նպատակ՝ նորանշանակ մարզպետը փորձում է աշխատանքից ազատել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներին եւ նրանց փոխարինել իր վստահված անձանցով:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Արդեն աշխատանքից ազատվել է Կապանի ԲԿ տնօրեն Սմբատ Օրբելյանը, հիմա էլ հերթը հասել է Սաշիկ Խաչատրյանին՝ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս