2 Օգոստոսի, 2018

Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական խառնաշփոթն ու իշխանության անցում փոխանցումը կարծես տևականորեն այնքան էլ դրական ազդեցություն չի ունեցել տնտեսության բնագավառում: Տեղական սպառողներն ունեն իրենց որոշակի դիմում-բողոքները, որով ցանկանում են ականջալուր անել նոր կառավարությանը՝ առավել հետևողական լինելու և հին իշխանության կողմից դրված ռելսերից դուրս գալու առաջարկով:

Ani Product

Շուրջ23 տարի է՝ Հայաստանում հիմնվել է “Մանանա Գրեյն” ՍՊԸորի գործունեությունը բազմաբնույթ էընկերությունն արտադրում էԱրմաշի ալյուրորի  որակական բարձր հատկությունների մասին գիտեն ոչ միայն հայաստանյանայլ նաև արտերկրի մի շարք սպառողներ։ Բացի այդայս ընկերության գործունեության ոլորտում է ներառված  նաև Եղվարդի համակցված կերերի գործարանըինչպես նաև Արարատի քարերի ու սալիկների արտադրությունը։

Ani Product

Mnews.am կայքի լրագրողն հարցազրույց ունեցավ Գ.Նիկողոսյանի հետ և ծանոթացավ ոլորտում տիրող խնդիրներին:

-Տեղական սպառողների համար, որքանո՞վ է ավելի շահեկան օգտվել և Հայաստան ներկրել այլ շուկային պատկանող արդրության այլյուր, ինչպե՞ս կմեկնաբանեիք:

-Ռուսաստանում հեշտ է հարկերից խուսափել, քան Հայաստանի հանրապետությունում, այնտեղ կարող են ապրանքի համար վճարել մի այլ գին, իսկ փաստաթղթի համար  գրել մեկ ուրիշ գին և այդ փաստաթղթի մեջ գրված գնից  է հարկվում տվյալ միջին կամ փոքր ձեռնարկատերը, որը ներմուծելով Հայաստանի հանրապետություն, այստեղ բոլոր փաստերը գոյություն ունեն, որ 15 հազար ռուբլի ապրանքը, փաստաթուղթ են գրում 11–ից  13 հազար 500 ռուբլի,  որպեսզի խուսափեն հարկից, և շրջանառության և սահմանը հատելուց ավելացված արժեքի հարկից:

Օգտվելով առիթից, որ նոր օրենքով հեղափոխման միջոցների ԱԱՀ չի վճարվում սահմանին, այլ վճարվում է վաճառքից հետո, տեղափոխավարձի ոչ ճիշտ լրացնելուց,  այսինքն եթե 1600 դոլար վճարում են մեկ մեքենայի տեղափոխավարձ, ցույց են տալիս 800 դոլար, դրանից էլ առաջանում է քիչ հարկատվություն, սահմանամերձ մարզերի հարկերի զեղչերի  զրո հարկատեսակը, նպաստում է դրա զարգացմանը, որպեսզի խափված վճարեն հարկերը:

Եթե ճիշտ վճարվեն հարկերը, ապա  ավելի մատչելի կլինի տեղական ալյուրը, որը որակապես  ավելի լավն է , քան ներկրվածը: Եթե որակապես կայուն և բարձր չափանիշներով չաշխատեինք, ապա գրեթե երկու տասնամակ չէինք կարողանա դառնալ շուկայի առաջատարներից:  

Եթե հատուկ ուշադրություն դարձնեն ներմուծման ժամանակ ինչքան հարկ է վճարվում, և այստեղ վերամշակելուց որքան հարկ է վճարվում պետբյուջե, և կտեսնեն ահռելի տարբերություն: Մենք որպես Հայաստանում գործող ձեռնարկոթյուն , գրեթե երկու ամիս է նամակ ենք գրել կառավարությունը, նաև Էկոնոմիկայի նախարարությանը, որ կատարվում է նմանատիպ հարկերի վճարում, խախտված, որից ելնելով  պետք է ՀՀ-ում կործանվի արտադրությունը, կանգ առնի:

Մենք խնդրել ենք, որպեսզի կառավարությունը հատուկ ուսումնասիրություն արվի, թե սահմանային հարկերն ինչպես են վճարվում, մեր հարևան Ռուսաստանի դաշնության հետ համագործակցեն և հասկանան, արդյո՞ք այդպիսի գներ կան, որոնք ձևավորվում են Ինվոյսային գներում, ներմուծվելով Հայաստան: Մեծ խախտումներ են , որը նպաստում է մեր աշխատանքին, տնտեսության հետընթացին, ձեռնարկության ոչ ճիշտ աշխատանքին, վտանգված է տնտեսությունը, պետք է խոհեմ քայլեր անել ուղղվելու համար:

Պետք է լուրջ տնտեսական վերլուծություն կատարեն, որովհետև Եվրազեսի գրված  օրենքների շրջանակներում, առավելություն ունի ներմուծողը, այդ առավելությունները համատեղ խոսակցությունների արդյունքում պետք է հանել: Երեք տարի է ներմուծման պատճառով ՀՀ-ում ալյուրի գինը չի փոխվել, ճիշտ է  դա նպաստում է մատչելի լինելուն, բայց միևնույն ժամանակ վտանգի տակ է դնում սննդի անվտանգությունը, մենք չունենք ստրատեգիական պահուստներ, ամեն մի պահուստը համարվում է բիզնեսմենի երկրած ապրանքը իր պահեստում, դրանից ելնելով մեր պետությունը պետք է ուշադրություն դարձնի:

Նախկին կառավարության ժամանակ այս խնդիրն առաջացավ և դեռևս շարունակվում է: Բավականին խնդիրներ առաջացել են բիզնեսում, ալյուրի ոլորտը սննկացած է, այս ոլորտը կարիք ունի թարմացման: Տնտեսական օրենքների վերանայման և ճիշտ համալրման  շնորհիվ օժանդակություն կստանանք:

Mnew.am

Լրահոս