Նոր մանրամասներ Արգամ Աբրահամյանի թիմակցի ձերբակալումից

4
Այս գիշեր Արարատի բաժնի ոստիկանները խուզարկություն են կատարել Արևշատ գյուղի բնակիչ Գեղամ Հակոբյանի բնակարանում և  բերման ենթարկել Արտաշատի քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Արգամ Աբրահամյանի թիմակիցներից Գեղամ Հակոբյանին:

Գեղամ Հակոբյանի եղբայրը՝ Ալբերտ Հակոբյանը մամուլին տված իր զրույցներում  որևէ   կոնկրետ բան չի ասել դեպքի վերաբերյալ: «Իրեն բերման են ենթարկել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար: Ես ավել ոչ մի բանից տեղյակ չեմ: Իմ եղբայրը ոչ մի բան չունի: Մի հատ վարձակալած կլուբ ուներ, հիմա թողել ա, քանի որ տուգանել էին: Հիմա գործը դրա վրայով է: Այդ կլուբն ուրիշ մարդ է աշխատեցնում»,- Armlur.am-ի հետ զրույցում ասել է նա:

Հւշեցնենք,, որ ՀՀ ՔԿ փոխանցմամբ` 2016թ. մարտի 6-ից մինչև 2017թ. հունվարի 16-ը ներառյալ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի 137ա հասցեում վարձակալված տարածքն օգտագործվել է որպես ամենօրյա գիշերային ակումբ՝  հայտնի  «Ամորե» անվամբ: Ակումբը գրանցում և ՊԵԿ հարկային տեսչությունում հաշվառված չի եղել, ունեցել է մեկ տասնյակից ավել  ստվերային աշխատող:

Նշված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:

2017թ. մարտի 13-ին Գ.Հակոբյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: