Նոր նշանակումներ՝ Սերժ Սարգսյանի հրամանագրերով

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն, դեսպաններ են նշանակվել: Ս. Սարգսյանը որոշել է  Իտալիայիում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մալթայում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ): Եվ Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆը համատեղության կարգով նշանակվել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի):