20 Մարտի, 2017

Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը այս օրերին հետաքրքիր խաղ է սկսել: Նա, որ ամիսներ առաջ հայտարարում էր, թե հեռանում է քաղաքականությունից և առողջական լուրջ խնդիրներ ունի, հիմա ոչ միայն շատ կազդուրված տեսք ունի, այլև ակտիվորեն լծվել է նախընտրական քարոզչության գործին: Միայն թե այս անգամ Շերիֆի հետաքրքրությունների շրջանակը բավականին հեռու է Գագիկ Ծառուկյանից: Գրիգորյանի նոր ֆավորիտը ՀՀԿ-ական թեկնածու, Արարատի մարզպետի եղբայր Արայիկ Գրիգորյանն է։

Ani Product

Ավշարի Արայիկի հաղթանակի համար Շերիֆը մոբիլիզացրել է իր բոլոր կապերը և առաջին հերթին Արայիկին խոստացել է հայրենի գյուղի` Վանաշենի ձայները: Ի դեպ, այդ գյուղի գյուղապետը նրա եղբոր որդին է, նույնպես ՀՀԿ-ական, և եթե առաջներում Շերիֆը տեղի վարչական լծակը թաքուն օգտագործում էր ԲՀԿ-ի համար, ապա հիմա արդեն ազատ կերպով կարող է հանրապետական խաղալ:
Սա առաջին դեպքը չէ, որ Գրիգոր Գրիգորյանը գունափոխության է ենթարկվում: Տարիներ առաջ Վազգեն Սարգսյանի օգնությամբ մարդամեջ դուրս եկած, մինչև Ներքին զորքերի հրամանատար հասած ու գեներալական ուսադիրներ վաստակած Շերիֆը մեկ գիշերվա մեջ դարձավ քոչարյանական, դրանից հետո հավատարմության երդում տվեց Ծառուկյանին, իսկ երբ Գագիկ Ծառուկյանը կրկին վերադարձավ քաղաքական դաշտ, նա հանկարծ որոշեց հեռանալ նրանից ու խորին համակրանքով լցվեց ՀՀԿ-ի հանդեպ:
Ի դեպ, Գրիգոր Գրիգորյանի օրինակը բավականին հատկանշական ու խորհրդանշական է «Ծառուկյան» դաշինքի համար: Այնտեղ հիմա մի քանի տասնյակ «շերիֆներ» են պատսպարված, որոնք առաջին իսկ տագնապի դեպքում կարող են դավաճանել ու ճամբարներ փոխել: Այնպես որ Գրիգորյանին հիշել դեռ պետք է` նույն սխալները վերստին թույլ չտալու համար:

Ani Product

Shame.am




Լրահոս