«Շիշ բռնողի» լողափը պատրաստ է ընդունել հյուրերին

«Ուայթ Շորժա» հանգստյան տունը, որը, ըստ տեղեկությունների, ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի (հայտնի որպես Շիշ բռնող) սեփականությունն է, ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ նշելով, թե «White Shorja-ից Վերին Շորժա հեռավորությունը 88 կմ է: Մենք շարունակում ենք սիրով սպասարկել մեր հյուրերին»:

Հիշեցնենք, որ անցած տարի՝ կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի ժամանակ, հանգստյան տանը երեկույթ էր կազմակերպվել, սակայն ոչ-ոք լուրջ պատասխանատվության չի ենթարկվել: