Շիրակի մարզպետարանում իրավիճակը լարված է. գերիների ծնողների և ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել

Շիրակի մարզպետարանում լարված իրավիճակ է: Ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանների և գերեվարված շիրակցի կամավորների ու զինծառայողների ծնողների միջև: Ոստիկաննները փորձել են ծնողներին դուրս հրավիրել մարզպետարանի շենքից, ինչի հետևանքով  ընդհարում է եղել:Ըստ ծնողների, ոստիկանները փորձել են բռնի ուժով իրենց դուրս բերել, որի ժամանակ կոտրվել է մարզպետարանի դռան ապակին: Այս մասի հայտնում է Shantnews-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ կեսօրից հետո գերեվարված զինծառայողների ու կամավորների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի շենքի մուտքերը, պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի, փոխվարչապետի և պաշտպանության նախարարի հետ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։