Շշի Մելոյի ծեծը նոր զարգացում է ստացել. ծեծողն էլ ազատանցի Պետոն է

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում հերքել է ամիսներ առաջ իրեն պատկանող շշերի գործարանում ծեծկռտուքը:

«Հերքում եմ»,-ասաց նա՝ հավելելով, որ ով նման տեղեկատվություն է տարածում, նա պետք է պարզաբանի:

Սակայն մեր տեղեկություններով՝ վերջերս այդ միջադեպը նոր զարգացումներ է ունեցել, և ըստ հավաստի տեղեկությունների՝ ծեծի է ենթարկվել հենց ինքը՝ Մելիք Մանուկյանը, իսկ ծեծողը պատգամավորին շշով հարվածողը, քրեական աշխարհի ներկայացուցիչ է՝ ազատանցի Պետոն, ով Օշականցի Գեւորիկի և «օրենքով գող» Զապի մտերիմ ընկերն է, ինչպես նաև գերենալ Օգանովսկու սանիկը:

Ի դեպ, պատճառը եղել է այն, որ քրեականները Շշի Մելոյից պահանջել են գործարանի համար պահանջվող հումքը վերցնել իրենց մատնանշած ընկերությունից»:

Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: