Շոյգուն և Արշակ Կարապետյանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր

Ռուսաստանի պաշտպանության նախարար գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր՝ հուլիսի 26-ին, բանակցություններ է վարել    Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-նշված է աղբյուրի հոդվածում, այլ մանրամասներ չեն հաղորդվում: