Շվեդիան հրաժարվել է պայքարել կորոնավիրուսի դեմ` այն վտանգ չի ներկայացնում

1497
Շվեդիան աշխարհի այն եզակի երկրների թվում է, որտեղ կորոնավիրուսի դեմ չեն պայքարում եւ ամեն օր քաղաքացիներին չեն սարսափեցնում կորոնավիրուսի մասին լուրեր հրամցնելով:

Շվեդիան չի փակել իր սահմանները, մարդիկ սովորականի նման գնում են աշխատանքի, երեխաները զբաղված են իրենց դասերով, ուսանողները հաճախում են դասախոսությունների:

Աշխատում են սրճարանները, ռեստորանները, բարերը: Մի խոսքով կյանքը ընթանում է իր սովորական ռիթմով: Ոչ, Շվեդիայի թագավորը Թուրքմենստանի նախագահի ոճով հրամանագիր չի արձակել, արգելելով կորոնավիրուսի տարածումը իր երկրում, պարզապես բժիշկները, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այս վիրուսը վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար:

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյոֆվենը հայտարարել է, որ պարզապես ստուգման են ենթարկվելու երկիր մուտք գործողները, ինչը մի փոքր կերկարաձգի սահմանն անցնելու գործողությունը:

Շվեդիայում թսթավորում են անցնում բացառապես ռիսկային խմբում գտնվող հիվանդները եւ վատառողջ տարեցները:

Top-News.am