3 Հունիսի, 2017

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հիասթափված է, նա չկարողացավ գործադիր մարմնում հասնել փոփոխությունների։ Լավատեղյակ աղբյուրի պնդմամբ՝ որ նախարարի վրա վարչապետը «ձեռքը դրել է», նախագահն ասել է՝ «նպատակահարմար չեմ գտնում փոխել»։ Նա ցանկացել է փոխել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, սակայն կրկին չի հաջողել։ Ցանկացել է փոխել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, նրա փոխարեն բերել «անգլիական ոճով հագնված, երիտասարդ, մազերն օսլայած, կանաչ գուլպա եւ կարճ տաբատ հագնող մեկին», բայց նախագահն ասել է, որ պետք է հաշվետվություն տալ արդեն իսկ նշանակված կորպուսով։ Հենց այս պատճառով էլ նախագահն իր մոտ հաշվետվությունների է կանչում նախարարներին՝ ցույց տալով, թե ով է երկրում «ասիչը», եւ հող նախապատրաստելով վարչապետի պաշտոնն զբաղեցնելու համար։ Ըստ էության, Կարեն Կարապետյանին մնացել է միայն երիտասարդ փոխնախարարներ նշանակելու միջոցով նախարարություններն ինչ-որ կերպ կառավարելու գործառույթը։ «Բայց փոխնախարար ժամանակին անգամ Թոխմախի Մհերն էր կարողանում նշանակել, եթե հիմա չի կարողանում իր ուզած մարդկանց նշանակել, 2018թ․ հետո նրա մնալուն սկսել են կասկածել անգամ նրանք, ովքեր համոզված էին, որ առաջիկա 5 տարվա վարչապետը Կարապետյանն է»,- ասում է մեր աղբյուրը։ Նա, իհարկե, կարող էր իր նշանակած նախարարներին փոխել, բայց այդ պարագայում էլ տպավորություն կլիներ, որ կադրային սխալ քաղաքականություն է վարել մինչ օր:
Ավսելի մանրամասն` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Կիսվեք նյութով՝

Լրահոս