9 Մարտի, 2017

Երեւանում մարտի 7-ին  նախնական տվյալներով՝  շենքի 4-րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպանություն գործած 41-ամյա Վարդուհի Սարոյանին խաբեությամբ ունեզրկել են, որի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

«Վարդուհի Սարոյանը ԽՍՀՄ հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Սարոյանի դուստրն է: Հոր մահից  հետո նա ժառանգաբար ստացել է գույք: Բացի հորից ստացած ժառանգությունից՝  նա նաև սեփականատեր է եղել: Նրա պատմելով՝ գույքը բավականին դժվարությամբ է ձեռք բերել, անքուն գիշերների հաշվին: Բաղրամյան 2 հասցեում ձեռք բերված անշարժ գույքը շատ կարևոր էև Վարդուհու համար: Այստեղ որպես ժառանգ համապասեփականատեր է եղել նաև Վարդուհու քույրը, որի բաժնեմասը սակայն բավականին փոքր է եղել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է  Վարդուհի Սարոյանի փաստաբանը՝ Հասմիկ Մարտիրոսյանը:

Ani Product
Ani Product

Հասմիկ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ Վարդուհի Սարոյանը ամուսնացել և մի որոշ ժամանակ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, ապա ամուսնալուծվել է ու ծանր հոգևիճակով վերադարձել Հայաստան:

«Նա  այստեղ ուներ նաև բնակարան Քոչար փողոցի վրա, ինչպես նաև առանձնատուն Պտղնիում: Քրոջ ամուսինը և քույրը  ասում են, որ մեր ծանոթ  «էսինչյան էսինչը» անունը չեմ ցանկանում նշել ուզում է բիզնես ծավալել և դու կարող ես օգնել: Լիազորագիր տուր, որպիսի տարածքը գրավադրենք, բանկից գումար վերցնենք գումարի մի մասը բանկի պարտքերը կփակենք, մնացածով բիզնես կսկսենք ու առաջարկում են տարբերակներ: Դրանից հետո Վարդուհին գնում է Իսպանիա ու վերադառնալուց հետո հարցնում է՝ վարկը վերցրել են, թե ոչ: Վարդուհուն խաբում են, թե գորրծարք չի կայացել: Ավելի ուշ Վարդուհին լուծարում է իր տված լիազորագիրը»,-նշել է փաստաբանը:

Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝  2016 թվականի սեպտեմբերին Վարդուհի Սարոյանը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ քրոջ ամուսինը՝ Տիգրան Տեր-Մարգարյանը, եւ նրա ընկերը՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը (Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին է) խաբեությամբ ունեզրկել են իրեն:

Գրավի չմարման պայմաններում գույքը հայտնվում է բանկի տիրապետության տակ: Գույքը չկորցնելու համար Վարդուհի Սարոյանը  ստիպված է եղել բանկում գրավադնել նաեւ իրեն պատկանող` Երեւանի Հ. Քոչար թիվ 25 շենքի 25 բնակարանը եւ Պտղնիի առանձնատունը:

Պաշտպանի խոսքով՝ ավելի ուշ Վարդուհի Սարոյանը մի շարք մանրամասներ է պարզում: Մասնավորապես այն, որ իր գույքը գրավադրվել է Լևոն Տեր- Պետրոսյանի եղբորորդու ունեցվածքը փրկելու համար:

Իր  օրվա ապրուստի խնդիրը լուծելու նպատակով Վարդուհի Սարոյանը Քոչար փողոցի իր բնակարանը տալիս է վարձակալության:

«Շատ բարձր ինտելեկտով, բարի ու կիրթ կին էր Վարդուհին: Երկար տարիներ դասախոսել է Գեղարվեստի ակադեմիայում»,-ընդգծեց պաշտպանը հավելելով, որ Վարդուհուն ինքնասպանության հասցրել են ու այս առնչությամբ քրեական գործ է հարուցված:

Հասմիկ Մարտիրոսյանը վստահ է, որ օբյեկտիվ քննության արդյունքում միանշանակ ի հայտ կգան մեղավորները:

«Նա շատ ծանր էր տանում, որ իր հորից ստացած ժառանգությունը ինչ-որ մարդիկ լափել են: Նա շարունակ հանգստացնող դեղեր էր օգտագործում: Կյանքը նրա համար կորցրել էր գույները:Ես համոզված է, որ նա այդ քայլին չպետք է գնար ու անպայման ճշմարտությունը բացահայտվելու էր: Նա ինքնասպանության մասին չէր խոսում ու այս քայլը անսպասելի էր»,-եզրափակեց Հասմիկ Մարտիրոսյանը հավելելով, որ պայքարելու է արդարությունը ջրի երես հանելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 19:00-ի սահմանում Երեւանի «1-03 շտապօգնության կենտրոն» ենթակայանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ կանչով մեկնել են Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցի թիվ 13/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի: Հայտնաբերվել է երկտող՝ ուղղված հարազատներին, քրոջ երեխաներին, որտեղ գրված է, որ իր քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեն, ինքը սիրում է բոլորին։
Քննիչի որոշմամբ՝  նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ձեռագրաբանական եւ դիակի դատաբժշկական:

Henaran.am

 

Լրահոս