1 Հուլիսի, 2018

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։

Ani Product
Ani Product

Նախնական տվյալներով՝ 2018թ․ հունիսի 30-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, 1979 թ. ծնված Մ.Դարբինյանի վարած «Վազ 21 074» մանիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում բախվել է ավտոճանապարհի աջ կողնակում կայանված Վ.Սաթունցին պատկանող «Գազ 53» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով 4 անձ մահացել է, եւս երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Զոհերի թվում են «Գազ 53» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 1979թ. ծնված Մարինե Հարությունյանը եւ նրա երկու անչափահաս որդիները՝ ծնված 2003 եւ 2008թթ., վարորդի կինը՝1981 թ. Մելինե Ադունցը։ Վարորդը եւ նրա անչափահաս որդին ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։

Լրահոս