Ողբերգական վթար. «Hyundai Santa Fe»-ն ընկել է Աղստև գետը, մեքենայում տղամարդու դի են գտել

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Իջևանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունի միջոցով գետից դուրս են բերել գլխիայր շրջված Hyundai Santa Fe մակնիշի ավտոմեքենան, որից հետո պարզվել է, որ ավտոմեքենայում դի կա։

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և այն, թե ժամը քանիսին է նշված ավտոմեքենան բախվել բետոնե արգելապատնեշին ու հայտնվել գետում։