1 Հուլիսի, 2017

«Հրապարակ»-ը գրում է.

Ani Product

Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում զավեշտալի էպիզոդ է գրանցվել։ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Լուիզա Սարգսյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրել է կալանավայրերի սննդի մասին։ Վերջինս տարակուսել է՝ ես ի՞նչ կապ ունեմ քրեակատարողական հիմնարկների հետ։ Երիտասարդ պատգամավորը, հավանաբար, Շավարշ Քոչարյանին շփոթել է Վիգեն Քոչարյանի՝ արդարադատության փոխնախարարի հետ, սակայն սա չի խանգարել, որպեսզի հնաբնակ պատգամավորները զվարճանան նորաթուխ պատգամավորի վրիպման վրա:

Ani Product

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս