29 Հունվարի, 2020
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհանգստացնողը համընդհանուր շփոթն է՝ այն ինչին միտված են եղել պետության և պետականության հակառակորդ և թշնամի բոլոր սեգմենտների ջանքերը, ովքեր իրենց նպատակին հասնելու համար ոչ մի միջոցի առաջ կանգ չեն առել, տառացիորեն ոչ մի․․․

Հեեփոխումները կենսական անհրաժեշտություն են, բայց հեղափոխությունները շատ ժամանակ հենց բարեփոխումների պատճառով մեռնում են իշխանական ստորին օղակներում և բյուրոկրատական միջանցքներում։

Ani Product

Մեզանում ևս կա այդ վտանգը, բայց դրանից պետք չէ վախենալ, առավել ևս հուսահատվել՝ պետք է գնալ առաջ, առանց դույզն-ինչ վախի։

Ani Product

Եթե կարողանանք վերաձևակերպել, թե ինչի մասին և ինչի համար էր հեղափոխությունը, կարողանանք վերասահմանել հեղափոխության նպատակն ու տեսլականը, թե ինչու, և ինչպես են կատարվելու բարեփոխումները, ամեն ինչ կընկնի իր տեղը՝ ո՛չ մի հուր, ո՛չ մի այր, ո՛չ մի խորհրդանիշ և ո՛չ մի «կոնսենսուս» չի կարող ավելի ուժեղ գտնվել, քան այն առաջադրանքը, որ մեր ժողովուրդն է դրել քաղաքական նոր առաջնորդության առաջ՝ ի դեմս իշխանության և ընդդիմության։

Ոչ մեկին չի ներվելու հեղափոխության տապալումը։ Այն հավասարապես լինելու է իշխանության և ընդդիմության տապալումը։ Այնպես որ, իզուր ձեզ համար նոր դիրքավորումներ մի փնտրեք. բոլորը գիտեն` ով եք, որտեղից եք սերում և ուր եք գնում»։

Կիսվեք նյութով՝

Լրահոս