10 Հուլիսի, 2018

Araratnews.am-ը  Azdarar.am-ից տեղեկանում  է, որ Մոնթե Մելքոնյանի թիվ 11 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել 2018-ի հունիսի 15ից։

Հայտերի ընդունման ժամկետը հուլիսի 19-ն է:

Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ  տնօրենի պաշտոնի համար պայքարում են 4-5 թեկնածու: Նրանցից մեկը դպրոցի տնօրեն է, մյուսներն ուսուցիչներ են այլ դպրոցներից:

Փորձեցինք մանրամասներ իմանալ դպրոցի կառավարման խորհրդի նախագահից ու նրա քարտուղարից, սակայն վերջիններս ասացին՝ արձակուրդում են, չեն կարող խոսել: «Կվերադառնանք 1-2 օրից, կգաք դպրոց, բոլոր հարցերի պատասխանը կստանաք»,- հորդորեցին նրանք:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Հիշեցնենք՝ դպրոցի տնօրենը Սերժ Սարգսանի կուրսեցին է: Նա սպառնացել էր իր դպրոցի պայքարող ուսուցիչներին աշխատանքից ազատել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին միանալու՝ դասադուլ անելու համար: Վարչապետի հրաժարականից հետո դպրոցի ուսուցիչների, ծնողների պահանջով Ազիզյանը հրաժարական տվեց:  Տնօրենին մեղադրում էին պաշտոնեական դիրքը չարաշահելու  համար:

Մամուլի հրապարակումների հիման վրա ոստիկանությունում մայիսի 12-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով): Մինչ այդ, սակայն, Ռուզան Ազիզյանն արդեն  հեռացել էր Հայաստանից: Նրան հետախուզում են:

Ռուզան Ազիզյանին մեղադրում են նաև 2017-ի  խորհրդարանական ընտրություններին իշխող կուսակցության  օգտին

 

Լրահոս