5 Ապրիլի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում թիվ 1 թեման ԱԺ նախագահի, փոխնախագահի հարցն է: Սերժ Սարգսյանը դեռ որեւէ բան չի ասել, ՀՀԿ-ականներն ասում են՝ ժամանակ կա։ Քննարկվող թեկնածուներից մեկը ՀՀԿ-ին 44 հազար 255 ձայն բերած Կարեն Կարապետյանն է։ Այս դեպքում կունենանք «ԿԿ»-ների կառավարություն՝ վարչապետ եւ ԱԺ նախագահ։

Ani Product

Սակայն հնարավոր է Կարապետյանը չցանկանա դառնել ԱԺ նախագահ, նկրտումներ ունի ընտրություններում քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը, բայց հավանական է՝ նա զբաղեցնի ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը։ ԱԺ փոխնախագահներից մեկը կին պետք է լինի, ՀՀԿ-ում այս հարցում եւս չեն կողմնորոշվել, խոսվում է, որ հնարավոր է պոստը տան կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՅԴ-ին, սակայն ՀՅԴ կին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը շատ անփորձ է։ Երրորդ փոխնախագահը կլինի ընդդիմությունից, ըստ ամենայնի՝ Իշխան Զաքարյանը»:

Ani Product

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Չինարի- Համով,հոտով,տնավարի

 

Լրահոս