Որ նախարարները վերանշանակվեցին

9

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր որոշումներ  է կայացրել և մի քանի նախարարների վերանշանակել իրենց պաշտոններում: Ըստ այդմ, վերանշանակվել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Բացի այդ, Սերժ Սարգսյանը նաև մի քանի այլ որոշումներ է կայացրել: Մասնավորապես, ՀՀ մշակույթի նախարար է նշանակվել Արմեն Ամիրյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը: