19 Հունիսի, 2018
 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում ընթանում է ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքի միջնորդության հարցի քննարկումը:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ն համաձայնություն տվեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի եւ նրա նկատմամբ կալանք կիրառվի:

Դրանից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից նախաքննությունն իրականացնող մարմնին հանձնարարվել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, ՀՀ հատուկ քննչական ծառայության միասնական վարույթում քննվող 3 քրեական գործերի շրջանակներում նրան ներգրավել որպես մեղադրյալ, առաջադրել մեղադրանք, ինչպես նաեւ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

 



Լրահոս