mnews

13 Հոկտեմբերի, 2017

«Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով Երևանի Իսակովի պողոտայում կառուցվեց Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցին։ ՉԻ տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը առանձնազրույց է ունեցել Արա Աբրահամյանի հետ՝ հորդորելով նրան ռուսական եկեղեցի կառուցելու փոխարեն Հայաստանում ներդրումներ կատարել։

Ani Product

Ի պատասխան Արա Աբրահամյանը փաստարկներ է բերել, որ ինքը վատառողջ է, բիզնեսի մասին չի մտածում և միայն եկեղեցաշինությամբ է զբաղվելու։ Նա նշել է, որ եկեղեցի է կառուցելու նաև Միացյալ Նահանգներում և մի քանի այլ ծրագրեր ևս պետք է իրագործի։ Իսկ ներդրումներ կատարելու համար ոչ տրամադրություն ունի, ոչ էլ ռեսուրսներ։

Ani Product

Վարչապետի դիտարկմանը, թե գործարարը խոստացել էր ներդրումներ կատարել Հայաստանում, Արա Աբրահամյանը հեգնել է՝ ասելով. «Ինձ էլ էին շատ բան խոստացել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս