23 Ապրիլի, 2017

Shamshyan.com-ը գրում է.

«Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արփի գյուղի վարչական տարածքում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթել է գազալցակայանում լիցքավորվող Չերի մակնիշի 35 DC 781 համարանիշի ավտոմեքենայի գազաբալոնը:

Ani Product

Պայթյունի հետևանքով գազալցակայանի լիցքավորող, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ Արման Կարապետյանը տեղում մահացել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Ani Product

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարար վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ մարզային փրկարարական վարչության պետ Տիգրան Պետոսյանի գլխավորությամբ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս