30 Հոկտեմբերի, 2020

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«Համառ լուրեր են շրջում, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախարարներ, փոխնախարարներ, շարունակում են առաջվա նման պարգեւավճարներ ստանալ։ Այս առումով անգամ պատերազմը չի փոխել իրավիճակը։

Ani Product

Մենք հարցում արեցինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, թե որքան աշխատավարձ եւ պարգեւավճար է ստացել նախարար Զարուհի Բաթոյանը վերջին երկու ամսում։ Նախարարությունից մեզ պատասխանեցին․ «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը սեպտեմբեր ամսին ստացել է 603 հազար 198 դրամ աշխատավարձ եւ 962 հազար 305 դրամ պարգեւավճար (օգոստոս ամսվա համար):

Սեպտեմբերին ստացված ողջ գումարը՝ 1 մլն 500 հազար դրամ, նախարար Բաթոյանն ուղղել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Հոկտեմբեր ամսին նախարարը ստացել է 459 հազար 577 դրամ աշխատավարձ եւ 896 հազար 800 դրամ պարգեւատրում (սեպտեմբեր ամսվա համար)»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս