9.1 C
Yerevan
Շաբաթ, 25 Սեպտեմբերի, 2021

Պատերազմը շարունակվում է մեկ պատճառով. Փաշինյանը Բաքվին տվել է մի շարք դավաճանական խոստումներ. վկա է եղել ՌԴ-ն. Աշոտյան

Նա, մասնավորապես, նշել է. «Հունիսի 20-ին նա ամեն գնով վերարտադրվեց և հիմա եկել է իր իշխանության համար վճարելու ժամանակը: Այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել Ռուսաստանի նախագահի խոսքերը ժողովրդի վստահության և ցավոտ լուծումների մասին:

Վիժվածքը հիմա փորձում է ժամանակ ձգել, որ հասցնի թռնել Արևմուտքի գիրկը և ջրել Ալիևին Պուտինի ներկայությամբ տված խոստումները: Սրիկան չի էլ հաշվարկում, թե ինչ առավել կործանարար հետևանքների կբերի իր աշխարհաքաղաքական պոռնիկի վերածվելու քաղաքականությունը:

Գեղցի ու դավաճան շուստռիությամբ կապիտուլյանտը կրկին թուրքերին է վաճառում հայկական շահերը:

Ես մեկ լուծում եմ տեսնում, որպես շանս, որպես հնարավորություն՝ նվազեցնելու նոր կորուստները և պետություն փրկելու: Հասկանում եմ, որ առաջարկվող լուծումը քիչ իրատեսական է, բայց գրեմ, ընգծելով, որ սա իմ անձնական կարծիքն է:

Նիկոլ Փաշինյանը չի առաջադրվում վարչապետ:

Խորհրդարանական մեծամասնությունը, խորհրդակցելով ընդդիմության հետ, այլ թեկնածու է առաջարկում Արմեն Սարգսյանին վարչապետ նշանակելու համար:

Այդ թեկնածուն չպետք է լինի ՔՊ-ից, այլ մաքսիմալ չեզոք և հեղինակավոր (անուններ կարելի է քննարկել):

Ստեղծվում է Ազգային Մոբիլիզացիայի անցումային կառավարություն, որի աշխատանքի շնորհիվ փորձում ենք չեզարկել կապիտուլյանտի տված խոստումները, փորձում ենք վերականգնել ազգային համերաշխությունը, նոր էջից սկսում ենք աշխատել Մոսկվայի և աշխարհի հետ:

Մեկ տարուց Ազգային Մոբիլիզացիայի կառավարությունը նախաձեռնում է նոր ընտրություններ:

Հ.Գ. Մեր պետականության ճգնաժամը համակարգային է, հետևաբար լուծումները նույնպես պետք է լինեն համակարգային: