15 Դեկտեմբերի, 2021

Դեկտեմբերի 12-ին պարեկային ծառայութն Երևանի գնդի ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու դեպք բացահայտվեց:

Երեկոյան Հրազդանի կիրճում շրջայցի ժամանակ ոստիկանները կասկածելի երիտասարդի էին նկատել և, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին:
Ani Product

Բերման ենթարկվածը Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ էր` 23-տարեկան: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 8 փաթեթ սպիտակ փոշենման զանգված, գաղտնի փականով դանակ, ատրճանակի նմանվող առարկա, որը կրակայրիչ էր։

Ani Product

Նախնական տվյալներով՝ հայտնաբերվածը կոկաին է, որը երիտասարդը իրացնում էր Տելեգրամ կայքի միջոցով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Բերման ենթարկված անձը ձերբակալվել է:
Հանգամանքները պարզվում են։

Լրահոս