14 Մարտի, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ՀՀԿ-ականները նախընտրական քարոզարշավի ժամանակ փորձում են համոզել, թե իրենք կտրուկ փոխվել ու լավն են դարձել, սակայն ներքաղաքական դաշտում իրար հաջորդող իրադարձությունները հակառակն են ապացուցում. իշխանության մեջ ընդամենը դեմքերն են փոխվել, իսկ ահա գործելաոճը մնացել է նույնը: Այս օրերին պետական ապարատը դուրս է եկել իր նախկին թիմակցի՝ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ: Այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը հեռացավ ՀՀԿ-ից, իսկ նրա որդին՝ Արգամ Աբրահամյանն էլ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունն առաջադրեց Արարատի մարզում, նման զարգացումները սպասելի էին: Բայց առայժմ փորձում են «նեղել» ոչ թե անձամբ Աբրահամյանին, այլ նրա մերձավորներին:

Ani Product

Երեկ Արարատի բաժնի ոստիկանները խուզարկություն են կատարել Արգամ Աբրահամյանի թիմակիցներից Արեւշատ գյուղի բնակիչ Գեղամ Հակոբյանի բնակարանում ու ձերբակալել նրան:

Ani Product

Ըստ քննչական կոմիտեի՝ Հակոբյանը կասկածվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ. վարձակալված տարածքն օգտագործվել է որպես ամենօրյա գիշերային ակումբ՝ առանց պետական գրանցման եւ առանց ՊԵԿ հարկային տեսչության որեւէ ստորաբաժանումում հաշվառվելու:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվեք նյութով՝

Լրահոս