ՊՆ-ն պարզաբանումը՝ առողջական խնդիրներով տղային բանակ զորակոչելու մասին

1
goodwinbe

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համացանցում նյութ է պտտվում զինվորի ոտքերի երկարության հետ կապված։ Հարգելիներս ես հասկանում եմ, որ մենք հաճախ էմոցիոնալ ենք մոտենում հարցերին, եթե մեր երեխան ըստ մեզ խնդիր ունի ապա բոլորը սխալ են, բայց ՀՀ առողջապահության համապատասխան մասնագետների վրա կասկածել պետք չէ։ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը տվյալ զինծառայողին ճանաչել է պիտանի գործելով լրիվ օրենքի սահմաններում։ ՀՀ կառավարության 2018 ապրիլի 13 ի 404 Ն որոշման համաձայն 43 գ հոդվածով նա պիտանի է ծառայության։

Հորդորում եմ զերծ մնալ չհիմնավորված տեղեկությունների տարածումից և չարատավորել ՀՀ ԶՈւ-երի համբավը։

Եվ չնայած ամեն դեպքում ցանկացած նման դեպքում մենք լրացուցիչ ուսումնասիրում ենք»։