Ջիվանին կասեր՝ խելքին աշեցեք․․․

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը գրել է.

«Մեր երկրում արդարությունը, ճշմարտությունն ու անկեղծությունը օր օրի երազանք են դառնում….

Երկրի առաջին դեմքով պատերազմի սպառնալիքի քողի տակ հերթական որոգայթն է լարվում, իբր մենք այնքան շաաա՜տ ենք ուզում, որ սահմանազատում լինի, բայց տեսեք, է, այդ ադրբեջանցինեին՝ չեն թողնում մի քիչ էլ մեր շահերով առաջնորդվենք……  իբր, որ այդ սահմանազատումն ու սահմանագծումը ի շահ Ադրբեջանի լիներ, էն է կհամաձայնեին, էլի…..  Ջիվանին կասեր՝ խելքին աշեցեք….

Բայց դա Ջիվանին հիմա մեզ պետք է ասեր, որ այս ստակառավարման անկարող ստրուկներն ենք դարձել ու սպասում ենք…… ինչի՞ն…..ո՞ւմ…..  հարցս ուղղում եմ բոլորին՝ նրանց ում որդիներն այսօր, փառք Աստծո, իրենց կողքինն են, ձեր որդիների համար չե՞ք ուզում պայքարել…… ախր, ձեզ պատերազմով են սպառնում…… իսկ պատերազմը շարունակվում է.  վերջին երկու օրում 2 զինվոր է սպանվել. նրանք մեր զավակները չե՞ն…..  քեզ ի՞նչ է եղել, հայ, զինվորն այլևս յուրաքանչյուրիս զավակը չէ՞,  ե՞րբ է վերջանալու այս մղձավանջը…..

Ամեն օր նոր մայր է որբանում, ամեն օր նոր զինվոր է զոհվում, մեզ համար է զոհվում, մեզ պաշտպանելիս է զոհվում, մենք պարտք ու պատիվ ունե՞նք….. մենք խիղճ ունե՞նք…… »։