15 Մարտի, 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, յուղոտ պաշտոն է ստացել։ Նա տարիներ շարունակ աշխատում էր ԱԺ-ում՝ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդականն էր, այժմ տեղափոխվել է ՊԵԿ եւ նշանակվել Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ։ Այս պաշտոնը երկար ժամանակ թափուր էր, հետո նշանակեցին Սուրիկ Էլոյանին, ով ընդամենը մի քանի օր աշխատեց։ Հետաքրքիր է՝ մարզպետի որդին, ով նաեւ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի փեսան է, ինչքա՞ն կդիմանա հարկայինում։

Ani Product

Հիշեցնենք, որ Ռաֆիկ Գրիգորյանի զավակները Շարմազանովին «ժառանգություն» էին մնացել Սամվել Նիկոյանից, 2011-ից դուստրը՝ Կարինե Գրիգորյանը, այլեւս չի աշխատում օրենսդիր մարմնում, իսկ այժմ էլ որդին դուրս եկավ ԱԺ-ից»: 

Ani Product

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Լրահոս