6 Ապրիլի, 2018
  Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։20-ի սահմաններում Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Գրիգոր Խաչատրյանն իր վարած Scania մակնիշի 344 OF 61 համարանիշի աղբատար ավտոմեքենայով Դավիթ Բեկ և Սարի Թաղ 21 փողոցների խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի մայթի բետոնե հատվածին, այնուհետև տապալել էլեկտրասյունը և կողաշրջվել։

Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ, սակայն փաստացի Երևան քաղաքի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ, 25-ամյա Հովհաննես Առաքելյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևոր, 20-ամյա Օնիկ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտոն։

Ani Product

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ani Product

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդին Երևանի ՃՈ պետ Ա. Հակոբյանն ու քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը ՃՈ ավտոմեքենայով տեղափոխել են բժշկական կենտրոն՝ սթափությունը պարզելու։ Բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ վարորդը եղել է սթափ (ոչ խմած) վիճակում։

Կայքի տեղեկություններով՝ Գ. Խաչատրյանն աշխատում է «Սանիթեք» ընկերությունում՝ որպես վարորդ, իսկ մահացածն ու վիրավորը՝ նույն ընկերությունում՝ որպես բանվորներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս