Սարսափելի վթար Հայաստանում. «Գազելի» ուղևորներն այրվել ու մոխրացել են. 

3

«Գազելի» մեջ հայտնաբերվել են մոխրացած դիեր։ Պաշտոնական տվյալներով` կա 5 զոհ, 9 տուժած։

Արարատի մարզում, Երևան-Երասխ ճանապարհին միմյանց են բախվել երկու մարդատար ավտոմեքենաներն ու Արարատ-Երասխ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը։ Բոլոր ավտոմեքենաներն այրվել են, «Գազելը» վերածվել է մոխրակույտի։

Дорожно-транспортное происшествие на трассе Ереван-Ерасх (6 июля 2019). Арарат

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 15:15-ին Զոդի կամրջի հատվածում։

Sputnik Armenia-ին հայտնի դարձած նախնական տվյալներով `6 անձ, այդ թվում`«Գազելի» վարորդը մահացել են, 10-ից ավելի անձ` հոսպիտալացվել։ Այս պահին տեղում աշխատում են մեծ թվով հրշեջներ, քննիչներ ու ոստիկաններ, որոնք պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։

ԱԻՆ–ի պաշտոնական տվյալներով` կա 5 զոհ, 9 տուժած։

Մամուլում առկա տեղեկություններով` հրշեջները մարել են հրդեհն ու «Գազելում» հայտնաբերել 5 մոխրացած դի։

Աղբյուրը` armeniasputnik.am