ՍԴ-ն մերժեց ընդդիմության բոլոր դիմումները

Հայաստանի Սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը: Այս մասին հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

Հիշեցնենք՝ քաղաքական 4 ուժեր դիմել էին ՍԴ՝ վիճարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքները։ Նրանք պահանջում են կա՛մ անվավեր ճանաչել դրանք, կա՛մ անվավեր ճանաչել և սահմանել մանդատների ճանաչման նոր կարգ, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։