3 Մարտի, 2017

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, որ խորհրդարանական համակարգն առավել արդյունավետ է և ավելի լավ հնարավորություններ է ստեղծում պետական կառավարման համար: Այս մասին ՀՀ Նախագահը նշել է Euronews-ի հետ զրույցում:

Ani Product

«Այն ավելի լայն հնարորություններ է ստեղծում քաղաքացիների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար պետության կառավարմանը մասնակցելու հարցում: Ցանկանում ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի մեր քաղաքացիներն ունենան բողոքի համար ավելի քիչ պատճառներ»,- շեշտել է երկրի ղեկավարը:

Ani Product

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀՀԿ նախընտրական ցուցակում Սերժ Սարգսյանի չընդգրկվելը նշանակում է, որ նա հեռանում է քաղաքականությունւից՝ ՀՀ Նախագահը պարզաբանել է.«Դա նշանակում է, որ մենք հաշվի ենք առնում այն մտահոգությունը, որն արտահայտում է մեր ընդդիմությունը կապված ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսների օգտագործման առումով: Դա նաև նշանակում է, որ մենք հնարավորություններ ենք ստեղծում, որպեսզի երիտասարդներն ինքնադրսևորվեն քաղաքականության մեջ: Արդեն 10 տարի է ես Հանրապետական կուսակցության ղեկավարն է և ես մնում եմ կուսակցության ղեկավար»:

Իսկ այն հարցին, թե խորհրդարանական համակարգին անցնելով ինչ երկիր է դառնալու Հայաստանը, Սերժ Սարգսյանը պատասխանել է.«Բոլոր հայերի համար ցանկալի երկիր»:

 

Լրահոս