Սերժ Սարգսյանը մի բանում չի սխալվել

1

ՀՀ ԱԺ  նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրում է.

Անկեղծ ասած կարծում էի Սերժ Սարգսյանի ուղերձի շուրջ արձագանքները չափազանցված էին և ձևավորվել էին նրա նկատմամբ բացասական վերաբերմունքի արդյունքում: Որոշեցի կարդալ: Եվ ի՞նչ պարզվեց. 10 տարի երկիրը կառավարած գործիչը, ով նման անփառունակ կերպով լքեց իր պաշտոնը, ամիսներ անց այդպես էլ չվերաիմաստավորեց ոչինչ: Անհասկանալի պաթոսախեղդ բառերի խումբ, անվերջ կրկնվող «իսկական արժեք, շինծու արժեք, ավանդույթ» և այլ բառերի ու մտքերի շարք:

Իր կառավարության տարիներին պետության սեփականությունը կոպեկներով իր շրջապատին վաճառած գործիչը խոսում է պետության նկատմամբ պատասխանատվությունից: Միջազգային ֆոնդերից Հյուսիս-հարավ ռազմավարական ճանապարհի կառուցման համար գումար վերցնող և այդ գումարը դիվանագետ եղբոր միջոցով լվացող գործիչը խոսում է կեղծ արժեքներից: Քարոզչական և քաղաքական առասպելների հիմնադիր, մեդիադաշտը մենաշնորհով փեսուն հանձնած «աներ» գործիչը խոսում է հետագա սերունդներին արժեքներ փոխանցելուց:

Մի բանում միայն չի սխալվել. ժողովուրդը իմաստուն է: