Սերժ Սարգսյանին դատի են տվել. ինչ է արել հրաժարական տալուց առաջ

 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ դատական հայց է ներկայացվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականին հունվարի 15-ին Մարգարիտա Գասպարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ դատարանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2018 թվականի մարտի 15-ի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին որոշումը անվավեր ճանաչի: Ասել է թե` Սերժ Սարգսյանը հրաժարական տալուց առաջ կոնկրետ անձանց մերժել է քաղաքացիությունից դուրս գալու հարցով, եւ հիմա այդ անձինք դատի են տվել նրան` պահանջելով, որ նրա կայացրած որոշումները դատարանը անվավեր ճանաչի:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: