Սերժ Սարգսյանն ու իր թիմը եկեղեցին դարձրել էին իշխանության կցորդ. Փաշինյան

3

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Մարալիկում նախընտրական քարոզարշավի ժամանակ իր ելույթում Փաշինյանը հայտարարել է․

 «Երբ ՀՀԿ-ն ասում է՝ եթե մտահոգված եք Հայ առաքելական եկեղեցու արժեքներով, ապա եկեղեցին երբեք ավելի շատ չի հեղինակազրկվել, քան ՀՀԿ-ի իշխանության տարիներին, որովհետեւ Սերժ Սարգսյանն ու իր թիմը եկեղեցին դարձրել էին իշխանության կցորդ եւ տեղ-տեղ նրանց հաջողվել էր։ Արդեն տեղ-տեղ հոգեւոր դասին էին ներքաշել կոռուպցիայի մեջ։ Հիմա մենք ուզում ենք, որ եկեղեցին արժանապատիվ լինի, ժողովրդահաճո լինի, ժողովրդի մեջ մեծ հեղինակություն վայելի։ Եվ մենք հասնելու ենք դրան, քանի որ մենք նպատակ չունենք մեր նեղ քաղաքական շահերի համար եկեղեցին օգտագործել, ինչպես անում էին ոմանք»։

Փաշինյանն անդրադարձավ նաեւ ազգային արժեքներին՝ նշելով․ 

 «Հայ ընտանիքներին, հայ կանանց ու տղամարդկանց տարիներով նվաստացրած, արժանապատվությունը ոտնահարած հանցախումբը խոսում է ավանդական արժեքների մասին։ Էդ դուք եք խոսո՞ւմ ավանդական արժեքների մասին, որ պետական կառավարման համակարգը ձեր սիրուհիներին գործի տեղավորելու տեղ էիք դարձրել։ Հայաստանի կեսը բարդակ եք սարքել, խոսում եք ավանդական արժեքների մասին»։  

Shabat.am