19 Օգոստոսի, 2017
 Դիտարկելով Խոսրովի արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի վերաբերյալ մեզ հասած մի քանի վարկածները՝ փորձեցինք որոշակի պարզաբանում մտցնել:
Ըստ առկա աղբյուրների՝ հրդեհը կազմակերպելու համար օգտագործվել է հարմար պահը, քանի որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենը՝ Հրաչյա Հովակիմյանը գտնվել է արձակուրդում, իսկ պաշտպանության գծով տեղակալ Ռաֆիկ Պետրոսյանը, ով փոխարինում էր արձակուրդում գտնվող ղեկավարին, աշխատակիցների հետ միասին մասնակցում էր Սիսիանի Սարավան գյուղում հրդեհաշիջման աշխատանքներին: Այստեղից նրանք վերադառնում են ուշ երեկոյան, իսկ առավոտյան բռնկվում է Խոսրովի արգելոցը:
Ըստ մեր ունեցած աղբյուրների՝ Ուրցաձորի համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը և Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը մշտապես պայքարել են, որպեսզի արգելոցի տնօրեն դառնա նախկին անտառապահ Գառնիկ Շաբոյանը, ով Ռաֆիկ Անդրեասյանի խնամին է:
Ռաֆիկ Անդրեասյանը գիտակցում է, թե ինչ «յուղոտ պատառ» է իրենից ներկայացնում արգելոցը՝ տարեկան վաճառելով մեծաքանակ խոտ և վայրի խոզեր ու հարյուրավոր խոշոր եղջերավոր անասուններ պահելով արգելոցի լավագույն խոտածածկ հատվածներում:
Նախկինում Ռաֆիկ Անդրեասյանը պայքարում էր Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնում եղբորը տեսնելու համար: Այժմ էլ ողջ ուժերը ներդրել է խնամուն՝ Գառնիկ Շաբոյանին արգելոցի տնօրենի պաշտոնում նշանակելու ուղղությամբ: Ըստ հավաստի աղբյուրների՝ հրդեհի կազմակերպման հիմքում կանգնած է հենց նա:
«Շանթ» հեռուստալիքով իր ելույթում Ռ. Անդրեասյանը պնդում էր, թե գյուղացիները չեն փորձել հանգցնել հրդեհը վիրավորված լինելու պատճառով, մասնավորապես՝ սեզոնին նրանց արգելվել է բանջար հավաքելը: Այնինչ պարզվում է, որ հենց ինքն է արգելել համայնքի բնակիչներին՝ կոչ անելով չգնալ, չօգնել, չհանգցնել կրակը և հիշեցնելով, որ նրանց չէին թողնում բանջար հավաքել:
«Ինքը չարիք է թե՛ ընտանիքի, թե՛ շրջապատի, թե՛ առավել ևս համայնքի համար: Ինչպե՞ս կարող է ժողովրդի համար մտահոգվել մի մարդ, ով ողջ գյուղի առաջ դաժան ծեծի է ենթարկել սեփական հորը, և բոլորը գիտեն իր ընտանիքում տեղի ունեցած դժբախտության պատճառը»,- մեզ հետ ունեցած զրույցում արտահայտվեց համայնքի բնակիչներից մեկը:
Հետաքրքիր է նաև, թե ի՞նչ միջոցներով է Ռաֆիկ Անդրեասյանը ձեռք բերել գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանը, որը, թերևս, իր անունով չի գրանցված: Նաև նշենք, որ համայնքի ղեկավարը արջի մսի սիրահար է և նույնիսկ մեծ պարգև է խոստացել՝ ասելով. «Ով 5 կգ արջի միս բերի, «Prado»-ս կնվիրեմ նրան»: Անհեթեթ է այն, որ հրդեհաշիջման աշխատանքների չորրորդ օրն է միայն Ռ. Անդրեասյանն իրենց պատարաստակամությունը հայտնում մասնակցելու հրդեհաշիջման աշխատանքներին՝ միևնույն ժամանակ նշելով, որ մարդկային ուժն անզոր է ամենակուլ կրակի դեմ: Հրդեհաշիջման ժամանակ անգամ ուշադրության կենտրոնում են եղել բնապահպանները, քանի որ կրակը մարելուց հետո գրեթե 500 մ հեռավորության վրա կասկածելիորեն կրկին հրդեհ էր բռնկվում:
Ի դեպ նշենք, որ Ռ. Անդրեասյանը սերտ կապեր ունի բնապահպանների հետ. գյուղի վարչական տարածքում կառուցել են իրենց կացարանը, մի շենք էլ ունեն Խաչաձորի տարածքում, որը ծառայում է նրանց հաճույքների (անբարո որջ) համար: Բնապահպաններն այժմ ամեն կերպ հետևում են Խոսրովի արգելոցի աշխատակիցներին՝ փորձելով վրիպում նկատել և դրա պատճառով մեծ աղմուկ բարձրացնել: Բայց եթե արգելոցի ղեկավարը լինի իրենց մարդը, իրենք էլ ոչինչ չեն նկատի: Բոլոր հանգամանքները կգործեն միայն ի նպաստ իրենց, մասնավորապես՝ ունենալ շահութաբեր պաշտոն, ուստի և ամեն կերպ պայքարում են, որ արգելոցի տնօրինումը անցնի Ռ. Անդրեասյանի խնամի Գառնիկ Շաբոյանի ձեռքը:

 

Ani Product


Ani Product

Լրահոս