6 Մարտի, 2021

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը նախարար աշխատած ընթացքում 1 մլրդ դրամի ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել կնոջը պատկանող ՄԻԲՍ ԲԿ-ի հետ։

Ani Product

«1 միլիարդ ՀՀ դրամ ՄԻԲՍ-ին, որ ընդամենը ՄՌՏ եւ ԿՏ ծառայություններ է մատուցում…

Ani Product

Դեռ 2 տարի առաջ ասածներս կամաց-կամաց ջրի երես են դուրս գալու, ամեն ասածս, առանց բացառության։ Ինչպես որ ասել էի` ժամանակի խնդիր է։

Իսկ սույն անձի պաշտոնի բարձրացումը միայն մի բանի մասին է վկայում, եւ հակառակն ինձ ոչ ոք չի կարող ապացուցել, որ այս շղթան մինչեւ ամենավերեւ է բարձրանում։ Ափսոս, որ միամտորեն մտածում էինք, թե վերեւում տեղյակ չեն «փոքրիկ իշխանի» սխրանքներից…

Ոնց էին ասում` «ամենահեղափոխական եւ արդյունավետ նախարա՞ր»։

Կիսվեք նյութով՝

Լրահոս