2 Փետրվարի, 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներին աշխատանքից ազատելու գործընթացը շարունակվում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ առաջիկայում նորանշանակ մարզպետը աշխատանքից ազատի Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան թիվ մանկապարտեզի տնօրեն Սաիդա Ադունցին. պատճառը նրա ղեկավարած հիմնարկում հայտնաբերված չարաշահումներն ու խախտումներն են եղել:

Նշենք, որ Սաիդա Ադունցը Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի քույրն է եւ համարվում է նախկին մարզպետի մտերիմներից մեկը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, պաշտոնանկությունների շարքը միայն այսքանով չի ավարտվելու եւ առաջկայում հայտնի կդառնա մի շարք այլ անձանց՝ աշխատանքից ազատվելու մասին»:

Ani Product
Ani Product

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս