27 Սեպտեմբերի, 2017
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Սեյրան Սարոյանի 50-ամյակն իր վրա թանկ է նստել` ոչ միայն նյութական, այլև «ֆիզիկական» առումով․ նա շատ է պարել (ոտքերը հիվանդ են), շատ է երգել։

«Սերժ Սարգսյանն է «Ջուխտակ շամամներից» հետո քանիցս հորդորել` մի հատ էլ երգի»,- տեղեկացրին մեր աղբյուրները: Ու այս օրերին գեներալը հասել է «Չինաստան տեղ»` բուժվելու: Իսկ ինչո՞ւ չի գնացել Իսրայել` Մեռյալ ծովի ցեխերով դարմանելու ոտքերի ցավը, չէ՞ որ միշտ այնտեղ է բուժվում:

Ani Product

«Գտնում է, որ Իսրայելում շատ են խաբում, սանիկը` Սուրիկ Խաչատրյանը, համոզել է, որ Չինաստանում ամենալավ բուժումն են անցկացնում, հիմա իրար հետ Չինաստանում են»: Ցողունային բուժմա՞ն: «Ցողունայինը Կորեայում է, իրենք Չինաստանում ավանդական բուժման են»»:

Ani Product

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Կիսվեք նյութով՝

Լրահոս