30 Հունվարի, 2017

Մեզ հասած տեղեկություններով` Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը խորհրդարանական ընտրություններին չի սատարելու ոչ «Համախմբում », ոչ էլ «Հայկակական վերածնունդ» կուսակցություններին, որի մասին շարունակաբար խոսվում էր: Նախկին քաղաքապետին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ` երեկ գաղտնի տեղի է ունեցել Վարդան Ղուկասյանի եւ ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Վերջինիս հետ հանդիպում փնտրել է նախկին քաղաքապետը: Նույն աղբյուրի փոխանցմամբ` Գագիկ Ծառուկյանի եւ նրա հանդիպումը բարեհաջող ելք է ունեցել, սպասվում է, որ Վարդան Ղուկասյանն այս ընտրություններին սատարելու է ԲՀԿ-ին:

Թե ինչ է շահելու նախկին քաղաքապետը ԲՀԿ-ին սատարելով, եւ արդյոք տեղեկությունը հավաստի է, փորձեցինք ճշտել նրանից, սակայն մեր հեռախոսազանգերը կամ անջատվեցին, կամ անպատասխան մնացին:

Մի հանգամանք թերևս ուշագրավ է: 2012թ-ի ապրիլի 12-ի երեկոյան, երբ պետք է կայանար Վարդան Ղուկասյանի դստեր եւ նրա որդու մանկության ընկեր Կարեն Եսայանի նշանադրության արարողությունը, առավոտյան փեսացուին գտան սպանված: Գյումրեցիների հիշողություններում վառ են պահպանվել քաղաքապետի հայհոյանքներն ու ցասումը ուղղված ԲՀԿ կուսակցությանը: Նա կատարվածի համար բացահայտ մեղադրում էր ԲՀԿ-ականներին՝ հայտարարելով, որ սպանությունը նրանց ձեռքի գործն էր:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Լրահոս