19 Օգոստոսի, 2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերն ու Արփինե Առաքելյանի դիմումը`

1. Արփինե Հունանի Առաքելյանին նշանակել վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի վճիռների և որոշումների կատարման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ31-22.3-Ղ2-1)։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

2. Արփինե Հունանի Առաքելյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

 

Լրահոս