Վարչապետը ցածր աշխատավարձ ստացողներին կրճատում է՝ տեղ բացելով յուրայինների համար․«Հրապարակ»

8

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ՊՈԱԿ-ների եւ նմանատիպ հիմնարկների կրճատման երկրորդ փուլն է սկսվելու: Այս հարցով հստակություն կմտնի 2018թ․ բյուջեի քննարկումների ժամանակ, որը, հավանաբար, կսկսվի օգոստոսին:

Կառավարությունն ստիպված է կրճատել այդ հիմնարկների 80-150 հազար դրամ աշխատավարձ ստացող հարյուրավոր աշխատակիցների, քանի որ կողքից տասնյակ հիմնադրամներ են ստեղծում, որոնց համար ֆինանսավորման գումար չկա:

Ընդ որում՝ վարչապետի ստեղծած նոր կառույցներում աշխատավարձերն անհամեմատ բարձր են, օրինակ՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում սովորական ՊՈԱԿ-ների համեմատ 3-4 անգամ բարձր են ստանում, ղեկավարն էլ վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն է:

Իսկ Հայաստանի զարգացման հիմնադրամում անգամ 2 մլն․ դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող կա, մյուսներն էլ 500-600 հազար դրամ են ստանում: Այդ հիմնադրամի ղեկավարը եւս վարչապետի խորհրդականներից է՝ Ավակ Ավակյան:

Ստացվում է, որ պետական համակարգի հին, ցածր աշխատավարձ ստացողներին կրճատում են՝ տեղ բացելով յուրայինների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում