14 Սեպտեմբերի, 2017

Վերնիսաժի մոտ մի կին լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր որդուն՝ 17-ամյա Էդգար Ղալեչյանին այսօր տեղի ունեցած կրակոցների պատճառով ձերբակալել են:

Ani Product

Նրա խոսքով, կրակոցներ են հնչել, իսկ ինքը նկատել է, որ 2 երիտասարդ արագ վազում են: Ըստ նրա՝ այդ երիտասարդները դիմակավորված չեն եղել:

Ani Product

Կնոջ խոսքով՝ ոստիկաններն իր տղային հարցաքննելու համար են ձերբակալել, բայց, ըստ նրա, դա անհասկանալի է, որովհետև բազմաթիվ ականատեսներ են եղել:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանն էլ նշել է, որ դեռ վաղ է որևէ բան ասել դեպքի կապակցությամբ:

Կիսվեք նյութով՝

Լրահոս