27 Նոյեմբերի, 2019
Այն կկարգավորի մինչև 27 տարեկան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիների` արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու հետ կապված հարաբերությունները:Նախատեսվում է, որ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացին ՀՀ պետական բյուջե պետք է վճարի 10 միլիոն ՀՀ դրամ, կծառայի 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով և այդ մեկ ամսվա ընթացքում կսովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, կհաշվառվի կոնկրետ զորամասում, կտա զինվորական երդում և կպարտավորվի ներկայանալ զորահավաքներին :

Ani Product
Ani Product

Եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտի շարունակել ծառայությունը զինված ուժերում, կկարողանա հետ ստանալ գումարը և ծառայել ևս 23 ամիս:

Օրենքի նախագծի իմաստով՝ «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն» նշանակում է՝ զինվորական ծառայություն մեկ ամիս ժամկետով, որի ընթացքում արագացված ընթացակարգով զինվորական ծառայության իրավունք ունեցող անձը կսովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, կհաշվառվի կոնկրետ զորամասում, տա զինվորական երդում և կներկայանա զորահավաքներին:

«Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձ» նշանակում է՝  ՀՀ և օտարերկրյա պետության տարածքում բնակվող պարտադիր զինվորական ծառայության ենթակա, որը պարտավոր կլինի  ՀՀ պետական բյուջե վճարել օրենքով սահմաված վճար.

«Օրենքով սահմանված վճար» նշանակում է՝ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե  վճարվող 10 միլիոն դրամի  չափով գումար:

Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացին կհամարվի զինծառայող, նրան կամրակցվեն զենք, զինամթերք և անհատական պաշտպանության միջոցներ, նրա վրա կտարածվեն ժամկետային պարտադիր զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու կարգը  կսահմանի Կառավարությունը:

Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձն անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում  կներկայացնի իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ:

Օտարերկրյա պետությունում բնակվող արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձը դիմում կարող է ներկայացնել օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ծառայության, հյուպատոսական հիմնարկի կամ լիազորված անձի միջոցով: Դիմումը սահմանված կարգով գրանցվելուց հետո կփոխանցվի պաշտպանության նախարարությանը:

Դիմումը պետք է լինի ստորագրված, դրանում կնշվեն դիմում ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, քաղաքացու ազգանունը, անունը և հայրանունը, ՀՀ կամ օտարերկրյա պետությունում բնակության  վայրը, ՀՀ տարածքից դուրս բնակվելու ժամանակահատվածը և պատճառները: Դիմումին կից կներկայացվեն քաղաքացու ծննդյան վկայականի և անձնագրի պատճենները, բնակության ) վայրի մասին տեղեկանքը: Եթե փաստաթղթերը հանդիսանում են օտարերկրյա պետությունում տրված փաստաթղթեր, ապա դրանք պետք է վավերացված լինեն ապոստիլով՝ կից ներկայացնելով նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությունը:

Անձը կկրի դիմումի հետ կապված փոստային առաքումների ծառայության վճարները կատարելու պարտականությունը:

Դիմումը կքննարկվի, և քաղաքացուն պատասխանը կտրվի մեկ ամսվա ընթացքում: Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում կատարելու անհրաժեշտության դեպքում դիմումի քննարկման մեկամսյա ժամկետը կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս, որի մասին դիմումատուն կծանուցվի:

Աանձանց դիմումների վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կստեղծվի դիմումները քննարկող հանձնաժողով և կհաստատվեն հանձնաժողովի անհատական կազմն ու գործունեության կարգը: Հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա պաշտպանության նախարարն կընդունի հրաման՝ արագացված ընթացակարգով զինվորական զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձին՝ արագացված ընթացակարգով զինվորական պատրաստություն անցնելու թույլտվություն տալու մասին:

Հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում պաշտպանության նախարարության կողմից կմերժվի արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձի դիմումը:

Դիմումի պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք կունենա պատասխանն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում այն բողոքարկել դատարան` օրենքով սահմանված կարգով:

Անձը  հրամանը ստանալու պահից տասնօրյա ժամկետում պարտավոր կլինի օրենքով սահմանված վճարը մուծել պաշտպանության նախարարության կողմից սահմանված բանկային հաշվին, մեկամսյա ժամկետում անցնել արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն, տալ զինվորական երդում և օրենքով սահմանված կարգով ներկայանալ զորահավաքներին:

Օտարերկրյա պետությունում բնակվող և արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձը վճարումը կատարելուց հետո պարտավոր կլինի վերադառնալ ՀՀ, մեկամսյա ժամկետում անցնել արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն, տալ զինվորական երդում և օրենքով սահմանված կարգով ներկայանալ զորահավաքներին:

Օրենքով սահմանված վճարները կմուտքագրվեն պաշտպանության նախարարության կողմից այդ նպատակով բացված հատուկ բանկային հաշվին և կօգտագործվեն ռազմական կարիքների բավարարման համար՝ Կառավարության սահմանած կարգով:

Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու ընթացքում քաղաքացին կարող է իր ցանկությամբ՝ դիմումի հիման վրա, սահմանված կարգով զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության՝ հետ ստանալով ՀՀ պետական բյուջե մուծված օրենքով սահմանված վճարը:

Իրավաբան.net

Կիսվեք նյութով՝

Լրահոս