Տեսա՞ք, ոնց է մարդը մի օրում դառնում գնդապետ. դա քյանդրբազություն է. Մարուքյան

Մենք ժամանակին առաջարկում էինք օրենքը փոխել, վարչապետին տալ հնարավորություն, որ առանց էդ տեսակ քյանդրբազության, հստակ ընթացակարգով ԱԱԾ-ում ուղիղ նշանակումներ անի: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելուն:

«Նույն բանը արել է Սերժ Սարգսյանը Կուտոյանի ժամանակ: Վարչապետը պետք է ազնիվ ասի՝ քաղաքական է, էս մարդուն եմ վստահում, իրեն եմ նշանակում: Էն ժամանակ եկել մեզ ասում էին՝ դուք չեք ուզում, որ գնդապետները լինեն այդ պաշտոնում: Տեսա՞ք, ոնց է մարդը մի օրում դառնում գնդապետ: Մենք այն ինչ հիմա արվում է, ասում էինք, որ հենց այդպես է պետք անել, դա է ճիշտը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Արգիշի Քյարամյանը 2 օր առաջ նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ մեկ օր անց ազատվեց ու նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ:

http://mnews.am/wp-admin/post-new.php